Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Նոյեմբեր / 2021 : 14-40

Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից․ Բաղդասարյան

«Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի:

Գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսեւորում է: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է»:
Դիտվել է 61888անգամ
Վերջին լուրեր