18 / Նոյեմբեր / 2021 : 16-48

Տարոն Սահակյանը չի խոշտանգվել․Տավուշի լրագրող

«ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՉԻ ԽՈՇՏԱՆԳՎԵԼ

Տարոն Սահակյանը իմ սանիկն է,համագյուղացին է, իմ եղբոր աներձագի տղան։ Ես եմ եղել իր կնքահայրը, երբ մեկնում էր Երուսաղեմ՝ հոգեւոր դպրոցում սովորելու; Իմ տանը պատվավոր տեղում Երուսաղեմից Տարոնի բերած, նվեր մոմերն են դրված։ Դրանից հետո Տարոնը աշխատել է ոստիկանությունում, այնուհետեւ դարձել զինվորական սպա։

31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը այժմ տեղափոխում են հայրենի Ոսկեվան գյուղ։ Տարոնի հայրը՝ 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից , պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ Տարոնի մարմինը խոշտանգված չի եղել, նա մարմնի վրա երկու հատ բեկորային վնասում կա։ Գնդապետ Զեյնալյանը հայտնել է Ջիվան Սահակյանին որ Տարոնը աչքի է ընկել իր խիզախությամբ։

Տարոն Սահակյանի զոհվելու հանգամանքները պարզ չեն, սակայն գիտենալով իր քաջությունը, ենթադրում եմ, որ նա կարող էր ադրբեջանցիներից մեկից խլելով նռնակը՝ այն գործադրել»։

Տավուշի լրագրող Ոսկան Սարգսյան
Դիտվել է 44470անգամ
Վերջին լուրեր