19 / Նոյեմբեր / 2021 : 14-02

Ավտովթարից հոսպիտալացված 18-ամյա երիտասարդը մահացել է


Նոյեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը: Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմանում, խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վանսվածքներով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:​
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Արմավիրի մարզի բնակիչների՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դիտվել է 29759անգամ
Վերջին լուրեր