22 / Նոյեմբեր / 2021 : 10-39

Այս ձմեռ Եվրոպայում COVID-19-ից կարող է մահանալ 500 հազար մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարել են, որ այն դեպքում, եթե Եվրամիությունում չխստացվեն հակակորոնավիրուսային սահմանափակումները, ապա այս ձմեռ այս հիվանդությունից կարող է մահանալ մոտ կես միլիոն մարդ։ Սա ըստ ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեի, չափազանց անհանգստացնող է, կորոնավիրուսի տարածման տեմպերի աճի ֆոնին, եւ մասնագետները հորդորում են բոլոր նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել կիրառել պաշտպանիչ դիմակ եւ պատվաստվել։
ԱՀԿ-ում նշում են, որ կորոնավիրուսային նոր բռնկման ալիքը տեղի է ունենուն եղանակային պայմանների ցրտելուն զուգահեռ, որին ավելանում են նաեւ պատվաստումների ցածր տեմպերն ու կորոնավիրուսային հիվանդության նոր շտամմների ի հայտ գալը։ Կլյուգեն ընդգծել է, որ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունից մահացությունը Եվրոպայում մահացությունների համար դարձել է հիմնական պատճառ, բայց նաեւ շեշտել, որ պարտադիր պատվաստումների իրականացումը պանդեմիայի դեմ պայքարում պետք է դիտարկել որպես ծայրահեղ միջոց։

Դիտվել է 12301անգամ
Վերջին լուրեր