22 / Նոյեմբեր / 2021 : 11-03

Մեր երեխեքին չեն զինում, սահմանը առանց զենքի են թողել

Բոլորդ միացեք, ժողովուրդ։ Սա անհնազանդության ակցիա է, մեր երեխեքին չեն զինում ,սահմանը առանց զենքի են թողել։ Այս մասին քիչ առաջ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ դիմելով քաղաքացիներին ասաց «Կամք» կազմակերպության համահիմնադիրներից Վահագն Չախալյանը։



Այս պահին Երևանի մի շարք փողոցներ ու ճանապարհներ, հիշեցնենք, փակվել են, բողոքի ակցիաներ, խաղաղ անհնազանդության միջոցառումներ են մեկնարկել, երթևեկությունը մայրաքաղաքում տեղ-տեղ կաթվածահար է արվել։ Փակվել են Բաղրամյանը, Տիգրան Մեծի ու Արշակունյաց պողոտաները։


Ըստ ակցիայի մասնակիցների՝ պայքարում են, որպեսզի չստորագրվի դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը, բացի այդ քաղաքացիները պահանջում են կառավարությունից հստակ նշել,թե Ադրբեջանի հետ ինչ բանակցություններ են ընթանում ու ինչի շուրջ։ Նշենք, որ տեղի ունեցող ակցիաների ընթացքում կան բերման ենթարկվածներ։



«Մենք հայցում ենք բոլորիդ ներողամտությունը, որ ճանապարհ ենք փակել, բայց պիտի հասկանաք, որ այսօր օրհասական պահ է։ Մի փորձեք իզուր շրջանցել, քշել գնալ։ Միևնույն է գրեթե բոլոր ճանապարհները Երևանում փակ են, ստեղից գնաք, մի ուրիշ տեղ եք խցանման մեջ լինելու։ Սիրելի ժողովուրդ, մի քիչ դիմացեք, մեր զինվորները հենց հիմա սահմանին թշնամուն անզեն են դիմանում։ Ընդամենը 44 րոպե է, դիմացեք»,-ասաց նա։


Նշենք, որ ակցիանները 44-օրյա պատերազմով պայմանավորված տևում են հենց 44 րոպե, իսկ երեկոյան հրապարակում հանրահավաք է նախատեսված։


Նյութի աղբյուր՝ hraparak.am
Դիտվել է 12415անգամ
Վերջին լուրեր