Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Նոյեմբեր / 2021 : 14-17
Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել
Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած տարակուսած եմ։
Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։

Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով.


Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով(համառոտ)։


Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարոն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գեներալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։


Լավ, վերջիվերջո երկրի ղեկավար եք, կարո՞ղ է մի քիչ ավելի ջանք թափեք ու պատասխանատու դիրքերից խոսեք։ Ի՞նչ է նշանակում պատճառ գտնել դիրքերի վատ կահավորվածության, ամրաշինական աշխատանքների թերի լինելու համար, ախր դա հո քաղաքաշինական հարց չէ, որ ժամանակ տաք ուղղեն թերությունները։ Ախր մի անգամ այդ խայտառակող նախադասությունը (համակարգը դիմադրում է) արտաբերել եք ու կրակն ընկել, ինչպե՞ս կարելի է դասեր չքաղել սեփական սխալներից։ Այդ ո՞վ դարձան այդ պաշտոնյաները, որ զինվորի ու երկրի անվտանգության հետ խաղ են անում։
Դիտվել է 21327անգամ
Վերջին լուրեր