26 / Նոյեմբեր / 2021 : 18-06

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն (լուսանկարներ)

Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն։ Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

«Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են
Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին ու հարազատներին:

Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:


Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին:

Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին», -գրել է Կոտայքի մարզպետը։
Դիտվել է 14879անգամ
Վերջին լուրեր