27 / Նոյեմբեր / 2021 : 10-44

Փոփոխվում են տարակարգին վերաբերող դրույթները. ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ. Անդրեասյան

«Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Մասնավորապես, փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխող, իհարկե, պետք է էապես փոխվեն տարակարգի համար պահանջվող բնութագրիչները։ Դրանք պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին։ Սա նշանակում է, որ ներդրվելու է ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որի պարագայում ուսուցիչը կկարողանա սկսել որպես սկսնակ ուսուցիչ և հասնել մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակ՝ յուրաքանչյուր մակարդակին համապատասխանող վարձատրության դրույքաչափով։ Պարզ ասած, ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգին, ապա կկարողանա դիմել միանգամից դրա համար։ Ընդ որում, չկա նաև ժամկետային սահմանափակում, թե երբ է կարելի դա անել՝ նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո։Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանման դրույթը։ Այլ դպրոց տեղափոխվելիս տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ հաստատությունը։ Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները կարող են մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
Դիտվել է 9506անգամ
Վերջին լուրեր