28 / Նոյեմբեր / 2021 : 11-13

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 27-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ռ․ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։
Դիտվել է 6585անգամ
Վերջին լուրեր