Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Նոյեմբեր / 2021 : 13-14

Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները


Պատերազմից 1 տարի և 3 ամիս անց Տավուշի զավակներին՝ մեր անհայտ կորած տղաներին գտել են։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջից։

«Տղաները համալրել են անմահների գունդը։

Առաջին նկարում Ռուբենն է Պողոսյան Բերդ քաղաքից՝ համեստ, մատով ցույց տված ընտանիքի, երիտասարդ ծնողների միակ արու զավակը։ Ռուբենը դպրոցական տարիներից աչքի էր ընկնում պայծառ, գրավիչ ժպիտով, դրական էներգիայով, ընդգծված հարգանքով յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Բնավորության մեջ առանձնացած բացառիկ նրբանկատություն կար շրջապատող աշխարհի նկատմամբ՝ ժառանգած արվեստագետ, տաղանդավոր մայրիկից։

Իսկ աջ նկարում Վահե Պապյանն է Մովսես գյուղից։ Վահեն բացառիկ ընկերասեր մարդասեր, հայրենասեր կերպար ուներ, տակավին երիտասարդ, բայց ամբողջությամբ գիտակցում էր զինվորական ծառայության ամբողջ լրջությունը, բոլորը պատմում են, որ բանակի նվիրյալ է եղել։

Հավերժ փառք ձեզ մեր խղճի, պատվի մարտիկներ։
Մեր ամեն խաղաղ օրվա, մեր ամեն առավոտի համար շնորհակալ ենք Ձեզ։

Թող ձեր հոգին ու մարմինը ճշմարիտ խաղաղություն ու հանգստություն գտնեն Աստծո ու մայր հողի գրկում։
Սիրում ենք Ձեզ, շատ

Անտանելի է կորստի ցավը...»։

Լուսանկարում՝ Ռուբեն Պողոսյանն է Բերդ քաղաքից Լուսանկարում՝ Վահե Պապյանն է Մովսես գյուղից
Դիտվել է 56928անգամ
Վերջին լուրեր