02 / Դեկտեմբեր / 2021 : 15-16

Հրապարակում և վարչական շրջաններում կտեղադրվեն տոնածառներ. ամանորյա այլ միջոցառումներ չեն կազմակերպվի. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

«Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:
Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ»:

Դիտվել է 8292անգամ
Վերջին լուրեր