03 / Դեկտեմբեր / 2021 : 12-51

Մոնիկա Բելուչիի ծերացած դեմքը՝ խոշոր պլանով (լուսանկար)

Արդեն մի քանի սերունդ Մոնիկա Բելուչին եղել և մնում է սեքս-խորհրդանիշ։

Չնայած որաստղն արդեն 57 տարեկան է, նա դեռ հիանալի տեսք ունի։ Դերասանուհին չի չարաշահում գեղեցկության ներարկումներն ու պլաստիկան, բայց միևնույն ժամանակ ուշադիր հետևում է իրեն։ Նա բազմիցս խոստովանել է, որ իր խնամքի մեջ գլխավորը մաշկի խոնավացումն է։ Ի դեպ Մոնիկան նաև նշել, որ իր մաշկը չոր է։

Ստորև ներկայացվող լուսանկարում՝ ահա թե ինչպիսի տեսք ուներ Մոնիկա Բելուչին անցյալ տարի
Մի քանի ամիս առաջ դերասանուհուն փողոցում նկատել են գրեթե առանց դիմահարդարման, և Բելուչին կարող էր պարծենալ հիանալի մաշկով և երիտասարդ դեմքով։
Եվ հիմա, երբ լուսանկարիչները Թուրիի կինոփառատոնի ժամանակ ֆիքսեցին աստղի դեմքը մոտիկից, նա գրեթե անճանաչելի էր: Թոռոմած մաշկ և շատ կնճիռներ՝ երկրպագուները սովոր չեն տեսնել գեղեցկուհի Մոնիկային այսպիսին՝ ծերացած։
Միթե՞ տարիքը կտրուկ զգացել է տալիս, թե Մոնիկան այլևս չի հետևում մաշկի խնամքին։
Մոնիկայի երկրպագուները կարծում են, որ վատ արտաքինի համար մեղավոր է դիմահարդարը, որը աստղի դեմքին չափից շատ տոնային կրեմ է քսել և նույնիսկ չի կարողացել պատշաճ կերպով տարածել այն։

Թեև ինքը՝ Բելուչին, դժվար թե անհանգստանա, նույնիսկ եթե նա իրականում կտրուկ ծերացած լիներ։ Ինքը՝ այս հիասքանչ իտալուհին ասում է, որ տարիքի հետ ավելի քիչ է հայելու մեջ նայելու և վայելում է կյանքը, որը չափազանց կարճ է՝ կնճիռները հաշվելու համար։



«Ես երբեք չեմ ուզում լինել 20 տարեկան: Այսօր ես շատ ավելի երջանիկ եմ, քան երիտասարդ տարիքում, երբ նոր էի փորձում ճանաչել ինձ և տառապում էի անվստահությունից: Իմ տարիքում ես հստակ գիտեմ, թե ինչի կարիք ունեմ և առանց ինչի կարող եմ անել»,- հարցազրույցներից մեկում ասել է Մոնիկան:

Աղբյուր wday.ru

Պատրաստեց Yelaket.am-ը։


Դիտվել է 40794անգամ
Վերջին լուրեր