03 / Դեկտեմբեր / 2021 : 13-53

Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել

Այս օրերին ընթանում է Miss Grand International գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է 3-րդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24–ամյա Քրիստինա Այանյանը Բոստոնից։ Մինչև այդ նա հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, դարձել է 1–ին «Վիցե միսս Մասաչուսեթս»–ը։

Մրցութային փուլերց մեկի՝ լողազգեստով ելույթի ժամանակ Քրիստինայի կոշիկը պոկվել է, սակայն նա խուճապի չի մատնվել , հենց բեմում հանել է կոշիկն ու ելույթը շարունակել բոբիկ։





«Շոուն պետք է շարունակվի։ Եթե դիտեք մրցույթի ընթացքում իմ ամբողջական ելույթի տեսագրությունը, կտեսնեք, որ իմ կոշիկը պոկվել է։ Սխալներ ու անկումներ կարող են տեղի ունենալ բեմում եւ կյանքում։ Կարեւոր է վեր կենալ, շարունակել ու ավելի լավ անել։ «Miss Grand International» մրցույթի բեմում զվարճալի եւ հիշարժան օր եմ ունեցել։ Շարունակիր ժպտալ ու պարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինան։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 83799անգամ
Վերջին լուրեր