30 / Ապրիլ / 2020 : 20-48

ՆԱՍԱ-ում Երկիր մոլորակի լավագույն լուսանկարն են ընտրել

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում՝ ՆԱՍԱ-ում, Երկիր մոլորակի լավագույն լուսանկարն են ընտրել․ հաղթող և մրցույթին մասնակցած լուսանկարները հրապարակվել են «NASA Earth Observatory» էջում։

 
Tournament Earth 2020 անունը կրող մրցույթն անցկացվել է «ՆԱՍԱ Երկրի Աստղադիտարան» պաշտոնական էջի ստեղծման 20-րդ տարեդարձի առիթով։ Լավագույն լուսանկարն ընտրվել է համացանցային օգտատերերի կողմից։ Նշվում է, որ մրցույթն ընդհանուր հինգ փուլից է բաղկացած եղել, որին ավելի քան 56 հազար համացանցային օգտատեր է մասնակցել։

Հաղթող է ճանաչվել Բահամյան կղզիների՝ «Օվկիանոսի ավազ, Բահամներ» անունը կրող լուսանկարը, որը եզրափակիչ փուլում 66․2 տոկոս քվե է ստացել։

Դիտվել է 14082անգամ
Վերջին լուրեր