07 / Դեկտեմբեր / 2021 : 10-30

Այդ ի՞նչ բարոյական իրավունքով է Ալեն Սիմոնյանը 200.000$ BMW «պադավատ» գնում. Արեգնազ Մանուկյան

Քանի որ Ալեն Սիմոնյանը դեռ շատ առիթներ կունենա ելույթի համար, պահանջում եմ, որպեսզի նա հանրությանը բացատրություն ներկայացնի, թե ինչ բարոյական իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով, բյուջեի հաշվին մոտ 200 հազար դոլարանոց BMW պադավատ ձեռք բերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Եվ դա նույն օրը, երբ կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել կենսաթոշակները: Կառավարությունը մերժում է թոշակի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ փող չկա: Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր պադավատի համար, փաստորեն, կա: Դե ինչ, եկեք շնորհավորենք հպարտ քաղաքացիներին պադավատապետության դեմ պայքարում հերթական հաղթանակը տանելու կապակցությամբ»:

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 11062անգամ
Վերջին լուրեր