Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2021 : 16-27

Հրաչյա Հակոբյանն ու այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել ՀՅԴ-ականների. լարված վիճակ ԱԺ-ում (տեսանյութ) (18+)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի խորհրդարանականներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանից։

«Ես տեսա, թե ինչպես են հարձակվել մեր տղաների վրա, ծեծի են ենթարկում, անվտանգության աշխատակիցները չէին էլ խառնվում։ Մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր էնտեղ», - լրատվամիջոցներին հայտնել է Իշխան Սաղաթելյանի օգնականը։

Այս պահին Ռուբինյանի սենյակում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դիտվել է 57982անգամ
Վերջին լուրեր