Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2021 : 17-49

«Հըն, արա», «թարս ես նայում». ի՞նչն է եղել խորհրդարանում ծեծկռտուքի պատճառը

Խորհրդարանում երեքշաբթի կեսօրից հետո ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ՔՊ-ական մի քանի պատգամավորների և ՀՅԴ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ 24News-ի տեղեկությունների, սկսել է ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի և ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի միջև ծագած միջադեպից։

Ըստ մեր աղբյուրների, Հակոբյանն ու Վարդանյանը իրար հանդիպել են միջանցքում, որից հետո Նիկոլ Փաշինյանի աներորդին ասել է «Հը՞ն, արա՛»՝ հավելելով, թե դաշնակցականն իրեն «թարս է նայել»։ Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից երկու ժամ անց Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը ՀՅԴ-ականներին կանչել է աշխատասենյակ՝ պարզաբանումներ ստանալու։

Ռուբինյանի սենյակում եղել են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մաթևոս Ասատրյանը և այլոք, ծեծկռտուք է սկսել:Ըստ ականատեսների, նրանք քսան հոգով հարձակվել են երիտասարդների վրա։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 46982անգամ
Վերջին լուրեր