09 / Դեկտեմբեր / 2021 : 12-51

Ահազանգ ռումբի վերաբերյալ՝ Երևանի շենքերից մեկում

Դեկտեմբերի 9-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։
Դիտվել է 9156անգամ
Վերջին լուրեր