09 / Դեկտեմբեր / 2021 : 16-14

Ադրբեջանցիները գիշերը մի քանի ժամ անդադար կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ. ինչ իրավիճակ է այս պահին Վերին Շորժայի դիրքերում

«Երեկ՝ գիշերը ժամը 1-ից մինչև 4:30 ադրբեջանական կողմը կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

«Մի քանի ժամ անդադար կրակոցներ էին հնչում, որոնք գյուղում պարզ լսվում էին: Իրենք կրակում էին մեր դիրքերի վրա, մենք էլ՝ նրանց»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հանգիստ է և որևէ կրակոց չի հնչել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 8-ին Քելբաջարի ուղղությամբ հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանական զինուժի զինծառայող է մահացել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը, սպանվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն»,- գրում է լրատվամիջոցը։
Դիտվել է 18422անգամ
Վերջին լուրեր