11 / Դեկտեմբեր / 2021 : 09-25

Երբ Հայաստանն ամենավճռորոշ փուլերից մեկում է, Ալեն Սիմոնյանը 200 հազար դոլարանոց պադավատ է գնում. Արեգնազ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ՝

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, Ալեն Սիմոնյանն՝ իր ընկերների հետ մեկնում է Միկոնոս՝ տժժալու, պետբյուջեի հաշվին գրեթե 200 հազար դոլարանոց BMW պադավատ է գնում, կրկին պետբյուջեի հաշվին ռեմոնտ է անում կառավարական ամառանոցը՝ այնտեղ տեղափոխվելու համար, և որ ամենավտանգավորն է՝ հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնում, նաև հայտարարում է, որ իր համար գերիները չկան»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Դիտվել է 8728անգամ
Վերջին լուրեր