11 / Դեկտեմբեր / 2021 : 13-10

Երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու համացանցում տարարված լուրին և իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես չգիտեմ որ մի հիմարնա նման բան գցում տարածում, սաղ կյանքումս մաքուր եմ ապրել։ Բայց ես հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար կեղծ դիմել շատ վատ քայլերի․․․ Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա հասել։ Ամոթա Աստծուց վախեցեք»,- գրել երգչուհին։

Նշենք, որ քիչ առաջ համացանցում տարածվեց տեղեկություն, 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 (Ապօրինի ձեռնարկատիրությունը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։

Նշենք, որ այս հոդվածով անձը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:








Մեկ այլ գրառման մեջ Սոնա Շահգելդյանը գրել է,
Դիտվել է 72559անգամ
Վերջին լուրեր