Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Դեկտեմբեր / 2021 : 09-42

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 4519անգամ
Վերջին լուրեր