13 / Դեկտեմբեր / 2021 : 12-43
Նորմալ աշխատավարձ ա պետք. մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի. Վարորդ (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Գրում է aysor.am-ը։
«Որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։
Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ», - նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«Եթե 14 օր աշխատեմ ու 260 հազար դրամ աշխատավարձ ստանամ, դրանով ես ընտանիք չեմ կարողանա պահել», - լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը։
«Հիմա 22 օրվա համար 120 հազար դրամ եմ ստանում, օրական էլ մի 7-8 հազար դրամ դնում եմ «ջեբս», գնում եմ տուն։ Մեզ թող նորմալ աշխատավարձ տան, նորմալ սպասարկենք», - ասաց վարորդը։
Հարցին, թե որն է նորմալ աշխատավարձը, վերջինս պատասխանեց.
«350 հազար դրամ, որովհետև 1 կգ խոզի միսը 4000 դրամ ա դարձել»։
Լրագրողի դիտարկմանը, թե 120 հազար դրամ աշխատավարձով, օրական էլ 8000 դրամ կողմնակի եկամուտով (որից 2000 դրամն էլ, ըստ վարորդի՝ ավտոբուսի սպասարկմանն է ուղղվում), դարձյալ չի գերազանցում քաղաքապետարանի առաջարկած 260 հազար դրամը, վարորդն արձագանքեց.
«Ձեզ պարզ ասեմ, ես ամիսը կեղտոտով 350 հազար դրամ աշխատավարձ եմ ստացել, հարկերը հանած իմ տուն 350 հազար դրամ բյուջե ա մտել։ Էսօր իմ բյուջեն իջել ա 260 հազար դրամ։ Անընդհատ շեշտվում ա, թե 14 օր աշխատելով 260 հազար դրամ են ստանում, բա էս «շոֆեռն» ինչ ա ուզում, բայց «շոֆեռը» աշխատանքի ա գալիս ժամը 5-ին, գիշերն էլ ժամը 2-ին մնում ա տրոլեյբուսի պարկի դեմը կանգնած, սկի փող չունի, որ տաքսիով տուն գնա։ Նորմալ աշխատավարձ ա պետք, մի կիլո խոզի միսը 4000 դրամ ա, իսկ «շոֆեռը», որ փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»։
Տեսանյութ
Դիտվել է
43517անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...