Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Դեկտեմբեր / 2021 : 18-35

«Միսս Տիեզերք» ճանաչված հնդկուհին կատվի նման մլավել է բեմում (տեսանյութ)

Ամերիկացի դերասան, շոումեն Սթիվ Հարվին քննադատության է արժանացել այն բանի համար, որ խնդրել է «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող Հանրաազ Սանդհուին որևէ կենդանու նմանակում անել բեմի վրա՝ նրա ձեռքբերումների մասին խոսելու փոխարեն:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, դիմելով 21-ամյա հնդկուհուն՝ Հարվին ասել է. «Լսել եմ, որ կենդանիների բավականին լավ նմանակումներ ես անում: Թույլ տուր՝ լսենք քո լավագույն նմանակումը»:

«Աստված իմ, Սթիվ, չէի ակնկալում դա անել համաշխարհային բեմում, սակայն ստիպված եմ, այլ տարբերակ չունեմ»,- պատասխանել է Հարնաազը՝ որոշելով կատվի «նմանակել»: Հնդկուհին մի քանի անգամ կատվի մլավոցներ է արտաբերել:


Սոցցանցի օգտատերերից շատերին դուր չի եկել այդ տեսարանը՝ հաշվի առնելով, որ Սանդհուն հայրենիքում հայտնի է որպես կանանց իրավունքների պաշտպան և առողջական խնդիրների մասին իրազեկությունը կանանց շրջանում բարձրացնելու գործունեությամբ:

Բացի այդ, Սանդհուն մասնագիտությամբ դերասանուհի է, իսկ ներկայում սովորում է մագիստրատուրայում՝ պետական կառավարում մասնագիտությամբ:

The Hill պարբերականի փոխխմբագիր Սարաքշի Ռայը, մասնավորապես, գրել է. «Միսս Հնդկաստանը Սթիվի առջև մլավելիս. սա այն տեսարանը չէր, ինչ ակնկալում էի տեսնել այսօր: Վստահ եմ, որ «Միսս Տիեզերք» մրցույցի կազմակերպիչներն ավելի լավ հարցեր կարող էին տալ… շատ հիասթափեցնող է, սակայն նա բավականին ինքնավստահ էր»:

Տեսանյութ
Դիտվել է 148850անգամ
Վերջին լուրեր