01 / Մայիս / 2020 : 13-14

Գավառում նախազգուշացրել են` չգերազանցել 20 հոգու շեմը․ Զորիկ Պարոնիկյանի հուղարկավորությունն է

«Երեկ Գավառի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները սպանված Զորիկ Պարոնիկյանի հարազատներին նախազգուշացրել են, որ չգերազանցեն 20 հոգու շեմը, սակայն չեմ կարող ասել, թե որքանով այդ ցուցումները կպահպանվեն»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը։

Փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ քաղաքում սահմանված կարգով պահպանվել են  վիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները, ախտանահվել են բոլոր փողոցները, ինչպես արվել է միշտ։

Նշենք, որ այսօր Գավառի արյունահեղության հետևանքով մահացած ռազմական քննիչ Զորիկ Պարոնիկյանի հուղարկավորության արարողությունն է։

Վերջինս ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա, երեխաներից մեկը դեռ մեկ տարեկան չկա։

Դիտվել է 278119անգամ
Վերջին լուրեր