16 / Դեկտեմբեր / 2021 : 09-34

Հայկ Մարության ջան հետդ եմ․ Իզաբելա Աբգարյանի գրառումը

Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Hayk Marutyan ջան, հետդ եմ:
Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:

Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:

Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:

Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:

Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:

Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»։
Դիտվել է 14137անգամ
Վերջին լուրեր