01 / Մայիս / 2020 : 14-23

 

Կրակոց Երևանում. Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. նա դատարանի կողմից գրավով ազատ էր արձակվել

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օաերատիվ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։

Դիտվել է 64835անգամ
Վերջին լուրեր