Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2021 : 20-41

Մահացել է տաղանդավոր երգիծանկարիչ Սամվել Աբգարյանը

Հայաստանի Երգիծանկարիչների Միությունը խորը կսկիծով հայտնում է տաղանդավոր երգիծանկարիչ Սամվել Աբգարյանի /ԱԲԳ/ մահվան լուրը։Միության համար դա մեծ կորուստ է, Սամվելը եղել է միության հիմնադիրներից մեկը, ով իր գործունեությամբ նպաստել է երգիծանկարչական արվեստի տարածմանն ու զարգացմանը։Նրա յուրահատուկ հումորը միշտ թարմ է և արդիական։Հանգչիր խաղաղությամբ ԵՂԲԱՅՐ։
Իր հարցազրույցներից մեկում երգիծանկարիչ Սամվել Աբգարյանի նշել է. «Հիմա կա ազատություն, միայն թե անտերության վերածված, դա է տարբերությունը: Ոչ ոքի պետք չէ՝ դու ինչ ես անում, ոչ ոքի հետաքրքիր չէ քո արվեստը: Թեեւ արվեստագետն ինքը պետք է միջավայր ստեղծի, համախոհներ գտնի, որպեսզի դաշտ ձեւավորվի: Եթե դա չլինի, պետությունն ինչ էլ անի, ոչինչ չի կարող փոխել: Բայց եւ այնպես, գոնե դրան նպաստող քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի կոնցեպտուալ արվեստը՝ որպես ալտերնատիվ մտածողության ճանապարհ, նպաստի ե՛ւ երկրի զարգացմանը, ե՛ւ հասարակական կարծիքի ձե՛ւավորմանը»: Ելակետ/Yelaket.am լրատվականն իր ափսոսնքն ու ցավակցությունն է հայտնում իր պետականամետ, կառուցողական և մշակութային դիմագիծը միշտ բարձր պահած Սամվել Աբգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Դիտվել է 40534անգամ
Վերջին լուրեր