Որ ռեստորաններն ու սրճարանները կբացվեն մայիսի 4-ից․ մանրամասներ

Բոլոր այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք մայիսի 4-ից կգործեն: Այս մասին աըսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Փոխնախարարը նշեց՝ փակ տարածքներում սպասարկում չի իրականացվելու:
Կբացվեն նաև բուսաբանական և կենդանաբական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները, կթույլատրվի արգելոցների գործունեությունը:
Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: