20 / Դեկտեմբեր / 2021 : 18-24

Մակրոնի կինը բողոք ներկայացնի իր սեռափոխության մասին լուրերի տարածողների դեմ

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, մտադիր է բողոք ներկայացնել լուրեր տարածողների դեմ, ովքեր պնդում էին, որ երկրի առաջին տիկինը տղամարդ է եւ սեռափոխվել է, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով իր շրջապատի աղբյուրները։

Ինչպես նշվում է, սոցցանցերում լուրեր են տարածվում աջ ուժերի կողմնակիցների ակտիվ աջակցությամբ։

Նրանք պնդում են, որ Մակրոնի կինը իրականում տրանսգենդեր է, քանի որ Ժան-Միշել Տրոնիե անունով տղամարդ է ծնվել (Տրոնիեն առաջին տիկնոջ օրիորդական անունն է):

Պարզվեց, որ այս տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է դավադիր շրջանակներին մոտ կանգնած Faits & Documents ամսագրում։

Մակրոնի կինը՝ Բրիջիտը, նրա ֆրանսերենի ուսուցչուհին էր։ Նա իր ընտրյալից մեծ է 24 տարով ։ Զույգն ընդհանուր երեխաներ չունի, սակայն Մակրոնը որդեգրել է երեք երեխաներին կնոջ առաջին ամուսնությունից։
Դիտվել է 18458անգամ
Վերջին լուրեր