22 / Դեկտեմբեր / 2021 : 11-46

Սիրում և կարոտում ենք քեզ, Արի. ծնունդդ շնորհավոր. Լևոն Արոնյան (Տեսանյութ)

Այսօր գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրն է։

Արոնյանն իր էջում կիսվել է տեսահոլովակով ու նշել՝ կարոտում է Արիին։

«Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը որպես նվեր պատրաստեցի քեզ համար։ Սա մի քանի տոների հիշողություն է, որոնք մենք անցկացրել ենք միասին: Մենք միշտ միասին ենք անցկացրել քո ծննդյան օրը՝ ընկերների հետ կամ առանց ընկերների, բայց միշտ միասին:
Դու սիրում էիր տարվա այս եղանակը և այն պլանավորելը ինձ այնքան էր ուրախացնում: Մենք միշտ ինչ-որ հետաքրքիր բան էինք անում, այցելում էինք նոր երկիր կամ յուրովի էինք անցկացնում: Սրանք փորձառություններ են, որոնք ես միշտ կփայփայեմ:
Ես, մեր ընտանիքները, Պոնչիկը և Պակյաոն, քո ընկերները և բոլոր նրանք, ովքեր սիրում էին քեզ, երբեք չենք հոգնել քեզնից և երբեք չենք հոգնի: Մենք սիրում և կարոտում ենք քեզ:
Ծնունդդ շնորհավոր», – գրել է Արոնյանը։


Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտի 31-ին մահացավ Արիանա Կաոիլին։ Արին վթարի էր ենթարկվել մարտի 14-ին Երևանում։
Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքը տեղի էր ունեցել 2017 թ. սեպտեմբերի 30-ին։
Արիանա Կաոիլին ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 22-ին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։
Դիտվել է 116181անգամ
Վերջին լուրեր