22 / Դեկտեմբեր / 2021 : 15-48

Ավտովթար Տավուշում. կան զոհեր և վիրավորներ․ տեսանյութ և լուսանկարներ դեպքի վայրից

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 19:40-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «BMW X5», «Renge Rover» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 2 ուղևորներ մահացել են: Եվս 4 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:


Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է առգրավում, զննություն, որպես վկաներ հարցաքննվել են մի շարք անձիք, վթարի մասնակից տրանսպորտային միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պահպանմանը:


Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 15034անգամ
Վերջին լուրեր