25 / Դեկտեմբեր / 2021 : 10-19
Պատրաստում ենք ենք Ամանորյա կիևյան կոտլետ
Ահա թե ինչպես է պետք պատրաստել Ամանորյա կիևյան կոտլետը։
Կիևյան կոտլետ
Բաղադրիչներ
հավի միս - 500 գր (աղացած)
կարագ - 60 գր
սամիթ - մի քանի ճյուղ
սխտոր - 2-3 պճեղ
աղ - ըստ ճաշակի
պղպեղ սև - ըստ ճաշակի
ձու - 3 հատ
չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ)
ալյուր - տապակելու համար
ձիթայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը:
Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ:
Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:
Մեր կոտլետներն արդեն պատրաստ են:
Ի դեպ, կիևյան կոտլետ պատրաստելիս կարելի է այն լցոնել պանրով կամ սնկով , որը նույնպես շատ համեղ է ստացվում։
Դիտվել է
52522անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Ինչպես պատրաստել ախորժելի հավ
Հավ 40 պճեղ սխտորը (Poulet aux 40 gousses d’ail) Պրովանսի դասական խոհանոցի կերակրատեսակ է, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել պատրաստման տարբեր եղանակներ: Անփոփոխ է մնացել միայն 1 բան՝ 40...
11 / Ապրիլ / 2020
Բնական ներկանյութեր Զատիկի ձվերը ներկելու համար /լուսանկարներ/
Գոյություն ունեն բազմաթիվ ներկեր և գունանյութեր Զատիկի ձվերը ներկելու ու զարդարելու համար: Կարևոր է հիշել, որ քիմիական ներկանյութերը ցանկալի է օգտագործել դատարկ, փայտե կամ կավե ձվերը ներկելու...
06 / Ապրիլ / 2020
Ինչպես ներկել Զատիկի ձու
Զատիկը քրիստոնեական տոն է, որը տոնվում է ամեն գարնանը։
Զատկի ավանդույթներից մեկն է հավկիթներ ներկելը։ Հետագայում դրան ավելացել են նաև հավիթների զարդարելը։
Հայկական ավանդույթում, ներկած հավկիթներով...
07 / Ապրիլ / 2020
Զատկի կուլիչ
Բաղադրությունը
500 գրամ կաթ1 բաժակ սերուցք2 բաժակ շաքարավազ5 հատ ձու3 ձվի դեղնուց100 գրամ խմորիչ130 գրամ կարագ2 կգ ալյուրԱղ մի պտղունց, վանիլին300 գրամ չամիչ կամ չիր
Գլազուր 3-4 ձվի սառեցրած...
08 / Ապրիլ / 2020
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:
Ինչպես պատրաստել զատկի...
10 / Ապրիլ / 2020
Տնային պայմաններում պիցցա պատրաստելու համեղ խմոր
Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ եւ տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։
Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ...
10 / Ապրիլ / 2020
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Անգամ ամենահասարակ մակարոնը կարելի է պատրաստել շատ համեղ: Մեկ անգամ փորձելով այս իտալական պաստան՝ դուք այլևս չեք ցանկանա մակարոնները պատրաստել, ինչպես առաջ:
Հիանալի համ ստանալու համար հարկավոր է...
13 / Ապրիլ / 2020
Ժենգյալով հաց
Պատրաստում ենքԺենգյալով հաց։
Բաղադրամասեր
Թրթնջուկ
Կանաչ սոխ
Կանաչ սխտոր
Համեմ
Կյըռնանջուկ (գառան ականջ)
Ճռճռուկ
Եղինջ
Նանա
Ծտապաշար
Սըմսըմոկ, տըմտըմոկ,
Պատրաստման եղանակը
Այդ բոլորը կտրատում...