23 / Դեկտեմբեր / 2021 : 09-53

Ամանորյա ուտեստ․ Տոնական հավ

Ամանորի տոնական սեղանի համար պատրաստում ոնք հավը հետևյալ բաղադրատոմոսով։ Շատ համեղ է ստացվում։ Ձեր հյուրերը շատ կհավանեն։

Բաղադրամասեր`

Հավ ամբողջական-1 հատ, աղ-2 թ/գդ, պղպեղ սև-1 թ/գդ, ուրց-1 թ/գդ, բուսայուղ-2 թ/գդ, գարեջուր-1 բանկա, թթվասեր-5 ճ/գդ



Պատրաստման եղանակ`

Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:

Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:

Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե:

Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում։

Զարդարեք ըստ ցանկության՝ կանաչի, լիմոն, նուռ, զեյթուն։

կարդասեք՝ Ամանորյա ուտեստներից նաև հետևյալ բաղադրատոմսերը՝

«Блинчик»-ի այսպիսի բաղադրատոմս դուք դեռ չեք փորձել․ ուտելուց հետո այլևս երբեք նախկինի նման չեք պատրաստի

Ամանորյա աղցան «Կոներ»
Դիտվել է 24875անգամ
Վերջին լուրեր