25 / Դեկտեմբեր / 2021 : 10-19

Պատրաստում ենք ենք Ամանորյա կիևյան կոտլետ

Ահա թե ինչպես է պետք պատրաստել Ամանորյա կիևյան կոտլետը։

Կիևյան կոտլետ

Բաղադրիչներ

հավի միս - 500 գր (աղացած)
կարագ - 60 գր
սամիթ - մի քանի ճյուղ
սխտոր - 2-3 պճեղ
աղ - ըստ ճաշակի
պղպեղ սև - ըստ ճաշակի
ձու - 3 հատ
չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ)
ալյուր - տապակելու համար
ձիթայուղ - տապակելու համար


Քայլերի հաջորդականություն

Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը:

Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:

Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:

Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:

Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:

Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:

Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ:

Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:

Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:

Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե:

Մեր կոտլետներն արդեն պատրաստ են:

Ի դեպ, կիևյան կոտլետ պատրաստելիս կարելի է այն լցոնել պանրով կամ սնկով , որը նույնպես շատ համեղ է ստացվում։
Դիտվել է 50637անգամ
Վերջին լուրեր