25 / Դեկտեմբեր / 2021 : 11-18

Քամած մածունով աղցան՝ շատերի ամենասիրած աղցանը

Արագ պատրաստվող շատ համեղ աղցան քամած մածունով՝ շատերի ամենասիրած աղցանը։ Կարող եք պատրաստել նաև ամանորին։

Բաղադրիչներ

մածուն քամած - 400 գր
վարունգ - 3 հատ
ընկույզ - 0,5 բաժակ
սխտոր - ըստ ճաշակի
սամիթ - ըստ ճաշակի
աղ - ըստ ճաշակի

Պատրաստան եղանակը՝ քայլերի հաջորդականություն

Վարունգները խորանարդաձև, իսկ սամիթը մանր կտրատում ենք։ Այնուհետև կտրատած վարունգը, սամիթը, աղացած ընկույզն ու քամած մածունը խառնում ենք։ Ավելացնում ենք մանրացրած սխտորն ու համեմում ենք աղով։

Աղցանը զարդարում ենք վարունգով և սամիթի ճյուղերով։

Աղցանը պատրաստ է։

Բարի ախորժակ։

Ցանկության դեպքում կարող եք վրան նռան հատիկներ շարել ՝ ավելի գեղեցիկ տեսք ստանալու համար:

Դիտվել է 139291անգամ
Վերջին լուրեր