Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Դեկտեմբեր / 2021 : 12-03

Իզաբելա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել. իրավիճակը լարվեց (տեսանյութ)

Այսօր ես պետք է այս ամբիոնից ներկայացնեի իմ նախագիծը, որով պետք է հարգանքի տուրք մատուցվեր մեծանուն երեւանցին, ֆենոմենալ գրականագետ ու դասախոս Լեւոն ներսիսյանին, բայց իմ նախագիծը հանվել է օրակարգից, փոխարենը բերվել է այս նախագիծը, որով նախատեսվում է պաշտոն տալ Լեւոն Հովհաննիսյանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Տեղի է ունենում արժեհամակարգերի բախում: Երբ մարդն իր պաշտոնի հավակնությունները չի կարողանում ստորադասել թիմի միասնությանը, քաղաքապետի հետ աշխատելու հանգստությանը, դա որակի ու տեսակի մասին է խոսում:


Օրենքով հենց քաղաքապետի լիազորությունների շրջանակում էր առաջադրել իր տեղակալի թեկնածությունը, եւ դա բնական էր: Այսինքն երբ քաղաքապետին հեռացնելու լիազորությունները վստահված է ավագանուն, այդ ժամանակ հիշում ենք, իսկ երբ առաջադրելու լիազորությունը վստահված էր քաղաքապետին, դա այդ ժամանակ կարեւոր չէր»,-ասաց նա:

Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, որ վայր չի դնելու ավագանու անդամի մանդատը. «Ես «Իմ քայլը» ցուցակին համաձայնել եմ միանալ այն պատճառով, որ ցուցակը գլխավորում էր Հայկ Մարությանը: Ես միշտ սատարել եմ քաղաքացու, քաղաքի շահը՝ մշտապես հակառակվելով քաղաքապետի հետ, երբ գտել եմ, որ երեւանցու շահը այս կամ այն հարցը չի բխում: Ես քաղաքապետից ունեցել եմ մանդատ բացելու ցանկացած դուռ, այդ թվում քաղաքապետարանում, ցանկացած հետաքննություն անելու, նաեւ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:



Երբ մարդիկ մեղադրում էին քաղաքապետին կոռուպցիոն դեպքերը ոչ բավարար հետաքննելու մեջ, կոնկրետ քաղաքացի Գրիգոր Ութունջյանի դիմումի համաձայն կասկած կար, որ այս շենքում տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք: Հենց շենքի բնակիչները այս օրերին ինձ ասում էին՝ մենք ձեզ հետ ենք, Հայկ Մարությանի հետ ենք:

Դա է կարեւոր, ես գիտեմ, որ ավագանու մանդատը տալիս է Երեւանի քաղաքացին իր քվեով: Տալիս է ոչ թե կուսակցական շահերին, այլ երեւանցու շահերը սպասարկելու համար: Ես դա արել եմ միշտ:

Երբ այսօր տարբեր ֆեյքային էջերին հնչում են պահանջներ՝ վայր դիր մանդատդ, ի՞նչ ես արել, ես ուզում եմ իմանաք, որ ես որեւէ մեկին չեմ դավաճանել: Ես իսկապես ուզում էի վայր դնել մանդատը, երբ մեծ խնդիրներ էի տեսնում հեղափոխության օրակարգի սպասարկման հետ կապված»:

Երբ aվագանու անդամներից մեկը նկատեց, որ ելույթ ունենալու ժամկետն ավարտվել է, Աբգարյանն արձագանքեց. «Իզաբելլա Աբգարյանի ձայնը կտրել փորձողների վերջը հեչ լավ չի եղել, եւ խնդրում եմ իմ շփումը երեւանցիների հետ չխոչնդոտել:

Հարգելի Երեւանցիներ, Ձեր կողմից ինձ վստահված այս մանդատը ես հանձնելու եմ բացառապես այն մարդուն, ում դուք կընտրեք ժողովրդավար, ուղիղ ընտրություններով»,-ասաց նա:
Դիտվել է 18088անգամ
Վերջին լուրեր