Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Դեկտեմբեր / 2021 : 12-23

Երկուշաբթի օրվանից մենք բոլորս աշխատանքի ենք. Նիկոլ Փաշինյանն ամփոփեց տարին (տեսանյութ)

Կառավարության այս տարվա վերջին նիստն է մեկնարկել:Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար՝ ասելով, թե այս թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր եւ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի ՀՀ-ում եւ նրա շուրջ իրավիճակը կարողանան պահել կառավարելի: Նա նաեւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը:

«2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որ լինի վերելքի եւ վերածննդի տարի: Պարզ է, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, սակայն պետք է փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում
Դիտվել է 24033անգամ
Վերջին լուրեր