Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հունվար / 2022 : 16-07

Մեղքերդ չես քավի․ Տիգրան Աբրահամյանը՝ Դավիթ Տոնոյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքի էջում գրել .

«Դավիթ Տոնոյանի հարցազրույցը նայեցի։

Ընկերներիցս մեկի դիպուկ բնորոշմամբ եկել էր Նիկոլին ասելու՝ շեֆ ջան, դու մեղավոր չես, էդ ստահակ տեղեկանք գրողներն են մեղավոր։

Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։

Մեղքերդ չես քավի, բայց մի կողմ դիր ամեն ինչ, խոսի այն իրականության մասին, ինչ դու ես տեսել 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ պաշտպանության նախարար նշանակվեցիր և 44-օրյա պատերազմի այն մանրամասների մասին, որին մի քանի մարդ են տիրապետում»։

Դիտվել է 20465անգամ
Վերջին լուրեր