05 / Հունվար / 2022 : 15-42

Երեխաներին կոչ եմ անում տներում արգելել ծնողներին օգտագործել ծխախոտ․ Փաշինյան (տեսանյութ)

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և սննդի օբյեկտներում։ Մարտից արդեն կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ արգելքը վերաբերում է նաև բացօթյա սրճարաններին։

«Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ տարածքներում, այդ թվում բացօթյա սրճարաններում։ Տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։

«Երեխաներին կոչ եմ անում տներում արգելել ծնողներին օգտագործել ծխախոտ»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում։
Դիտվել է 34560անգամ
Վերջին լուրեր