Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունվար / 2022 : 09-25

«Որոշեցի դառնալ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի հավատարիմ հաճախորդ, հասկանալու համար թե ինչ առավելություններ ունի այս քարտը»․ Գեղամ Օհանյան

Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախորդ տարի որոշեցի դառնալ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի հավատարիմ հաճախորդ, հասկանալու համար թե ինչ առավելություններ ունի այս քարտը։

Իրականացված մոնիթորինգի արդյունքները անվճար տրամադրում եմ ձեզ։
Շնորհակալություն կհայտնեք Areg Tadevosyan ին, ինքը հուշեց, որ հրապարակեմ արդյունքները։

Գրեթե մեկ տարի շարունակ եղել եմ հավատարիմ, կրկնակի հավատարիմ և այլ թիթիզ բաներ։ Արդյունքում ի՞նչ...

Տարեկան ավելի քան 500.000-ի գնումներ եմ իրականացրել այս ցանցում։ Բոնուսային քարտի վրա, ողջ տարվա ընթացքում կուտակվել է ընդամենը 5000 դրամ գումար, ընդ որում ամեն անգամ հարցրել են 20 դրամը, կամ 40 դրամը փոխանցեն քարտին և ստացել են ինձանից դրական պատասխան։ Այսինքն կարելի է ասել, որ ես ուղղակի Սիթիում ունեցել եմ անվճար էլեկտրոնային կոպեկաման որտեղ կուտակել եմ իմ 30 դրամները։

Հիմա անցնենք հավատարիմ հաճախորդներին տրամադրվող հատուկ մթերքներին, որոնք տրամադրվում էին 50% զեղչով, այսինքն կես գնով։

Մի տարօրինակ բանի ականատես եղա ողջ տարվա ընթացքում։ Կես գնով տրամադրվող մթերքները, որոնք այդ հսկայական սրահում ընդամենը 3 կամ 4-ն են լինում, հիմնականում անհայտ ծագման մթերքներ են, որը լիքը կասկածի տեղիք է տալիս, հատկապես երբ տեսնում ես, որ այդ անհայտ ծագման մթերքի սկզբնական արժեքը միանշանակ բարձր է լինում հայտնի, վստահելի բրենդների գներից։ Դե հասկանալի է, որ արանքում էլի գումար աշխատեն։

Պետք է նշեմ նաև, որ փորձարկել եմ հավատարիմ հաճախորդներին տրամադրվող այդ անհայտ ֆիրմաների մթերքները, հիմնականում ունեցել են շատ ցածր որակ։

Դե սրան էլ գումարում ենք նաև այն հանգամանքը, որ Սիթին համեմատական առումով ոչ մատչելի գներ ունեցող ցանց է ու առանձնապես չի փայլում իր սպասարկումով։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ժամանակին երբ առանց քարտ էի առևտուր անում Սիթիից, ասում էի դե լավա, որ գոնե մշտական հաճախորդները առավելություն ունեն, դա լավ մշակույթ է։ Հիմա հասկանում եմ, որ հավատարիմ հաճախորդ հասկացությունը Սիթիում էժանագին միջոց է, հաճախորդին գերի պահելու և Հավատարիմ հաճախորդների նկատմամբ այսպիսի պահվածքը, այն էլ այսքան մասսայաբար, անգամ արժեզրկում է «հավատարիմ» բառի հեղինակությունը։

Ուստի ես դադարեցնում եմ իմ հավատարմությունը Սիթիին և նվիրում եմ այս քարտը նրան, ով ամեն դեպքում կցանկանա ունենալ այն, այս ամիս էլ է այն ակտիվ, որպես հավատարիմ։

Այսուհետ որպես հաճախորդ Սիթիից կօգտվեմ միայն վերջին «вариант», այսինքն գրեթե չեմ օգտվի։ Փնտրում եմ հաջորդ մոնիթորինգի ցանցը, կարող եք հուշել, թե այս տարի ում եմ ուսումնասիրելու, միևնույնն է գնումներ պիտի անեմ։

Հ.Գ.
Մի հատ լավ բան էլ ասեմ խանութների համար, Բարձունք ՀԿ-ն փնտրում է մթերային խանութների ցանց, որը պատրաստ է համատեղ մասնակցել հանրային լավ գործեր անելուն։
Դիտվել է 304840անգամ
Վերջին լուրեր