08 / Հունվար / 2022 : 17-02

Արեստ Սահակյանը նոկաուտից 11 օր անց մահացել է

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

27-ամյա մարզիկի մահվան մասին Instagram-ի իր էջում հայտնել է նրա քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:

Սահակյանը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերի 26-ին, նա մարտի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Մարզիկին գլխուղեղի այտուց էին ախտորոշել։

Բժիշկները պայքարում էին բռնցքամարտիկի կյանքի համար, սակայն նա այդպես էլ գիտակցության չի եկել։
Քույրը հայտնել է նաև, որ մարզիկին կհուղարկավորվեն Երևանում։

Դիտվել է 113258անգամ
Վերջին լուրեր