Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մայիս / 2020 : 13-20

Ալեն Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել. փաստաբան

«Ալեն Սիմոնյանին վնասվածքներ պատճառելու փաստով սկսվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սիմոնյանը միջադեպի պատճառով ստացել է ուղեղի ցնցում, հարվածի հատվածում այտուց»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցի վրա ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կազմակերպության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Սիմոնյանի խոսքով Դանիելյանն իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է Դանիելյանի քթին, ինչի հետեւանքով կոտրվել է վերջինիս քիթը։ 

Նշենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը: 

Դիտվել է 33626անգամ
Վերջին լուրեր