10 / Հունվար / 2022 : 17-53

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկներ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:

Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է ՀԱՕԿ-ից:

Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում է Պեկինի Խաղերին:

Դիտվել է 14364անգամ
Վերջին լուրեր