10 / Հունվար / 2022 : 19-07

Ռոնալդուն կարող է տեղափոխվել Բարսելոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի հարձակվողը դժգոհ է թիմում և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից։ Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին ասել է, որ պետք է նոր թիմ փնտրի, եթե իրավիճակը չփոխվի։ Մենդեշը լավ հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» ներկայիս ղեկավարության հետ և պատրաստ է Ռոնալդուին առաջարկել կատալոնացիներին։ Հաշվի առնելով, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին փնտրում է նոր հարձակվող ձեռք բերելու, ակումբը կարող է դիտարկել Ռոնալդուին։

Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ArmSport.am
Դիտվել է 9482անգամ
Վերջին լուրեր