Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունվար / 2022 : 11-22

Տոկաևը նշել է, թե երբ դուրս կբերվեն ՀԱՊԿ ուժերը Ղազախստանից

ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։ Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Զորքերը կլքեն Ղազախստանը տասը օրվա ընթացքում։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը։ Կոնտինգենտի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր»,- ասել է նա։

Տոկաևը նշել է, որ հակաահաբեկչական գործողությունների սուր փուլն անցել է, երկրի բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝

Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայոր Սուլեյմենովը

Ալմաթիում ևս մեկ բարձրաստիճան ոստիկան է մահացած հայտնաբերվել
Դիտվել է 7498անգամ
Վերջին լուրեր