Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունվար / 2022 : 14-58

«Մայրը մանկուց թողել, գնացել է երեխային, զոհվելուց հետո եկել, գումար է ստացել․ այդպիսի դեպքեր ևս կան»

Այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն պետ Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, թե դեպք է եղել, որ զինծառայողի հայրը մանկուց թողել գնացել է, դեպք է եղել, որ մայրն է մանկուց թողել գնացել, սակայն պահանջել են փոխհատուցում։

«Ընդհանրապես երեխայով չի հետաքրքրվել, վերջում ներկայացել է ու, քանի որ իրավական առումով չկա ծնողական իրավունքից զրկված լինելու հանգամանք, պարտավոր ենք այդ անձին դիտարկել որպես շահառու», - նշեց նա։

Մանրամասները տեսանյութում։


Դիտվել է 47469անգամ
Վերջին լուրեր