12 / Հունվար / 2022 : 12-04

Կան վիրավորներ․ Խոշոր վթար Երևանի «Երազ» այգու մոտակայքում. BMV-ն այրվում էր․ լուսանկարներ և տեսանյութ դեպքի վայրից

Այսօր հունվարի 12-ին վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում ՝ «Երազ» այգու մոտակայքում։ Բախվել են BMW և Toyota Altezza մակնիշների ավտոմեքենաները։ BMW մակնիշի ավտոմեքենան այրվում փողոցի կենտրոնում, իսկ մյուս մեքենան հայտնվել էր բնակելի տան դիմաց, բախվել պատին։

Տեղում աշխատում էին ոստիկանները, փրկարարները, ժամանել էր շտապօգնությունը, հրշեջ մեքենան։ Կան վիրավորներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Հրշեջները մարեցին այրվող ավտոմեքենան։

Yelaket.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր ավտովթարից՝ լուսանկարներ և տեսանյութ։


Դիտվել է 113407անգամ
Վերջին լուրեր