02 / Մայիս / 2020 : 15-19

Անձնագրերում վավերականության ժամկետի վերաբերյալ․ Հայտարարություն

Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի /ոչ կենսաչափական/ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը /հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը/ կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը։

Հիշեցնենք, որ մինչ փոփոխությունը առավելագույն ժամկետ էր սահմանված 5 տարին։

Այսպիսով՝ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով և մինչև անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը ստիպված չեն լինի պարբերաբար դիմել անձնագրային ծառայություններ, ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ծառայություններ։

Դիտվել է 49502անգամ
Վերջին լուրեր