14 / Հունվար / 2022 : 10-30

Մեսսին նշել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել է․ նա կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած հրապարակումով դիմել է երկրպագուներին՝ պատմելով կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինման ընթացքի մասին։

«Բարի օր։ Դուք գիտեք, որ ես վարակվել էի կորոնավիրուսով։ Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների համար, որոնք ստացել եմ։ Ցանկանում եմ ասել, որ առողջանալու համար իսկապես պահանջվեց ավելի շատ ժամանակ, քան ես մտածում էի։ Հիմա ես գրեթե ամբողջովին առողջ եմ եւ անհամբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուս։


Վերջին շրջանում իմ նպատակը եղել է 100 տոկոս պատրաստ լինելը։ Այս տարի մեզ սպասվում են հետաքրքիր փորձություններ։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք»,- գրել է Մեսսին Ինստագրամում։

Մեսսին կորոնավիրուսով վարակվել էր սուրբծննդյան արձակուրդի ժամանակ։ Նա մեկնել էր Արգենտինա։ ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։
Դիտվել է 10123անգամ
Վերջին լուրեր